Պատահարներ

Այրվել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի բնակարանը

Edita 1,281 դիտում
Այրվել է պատգամավոր Արծվիկ Մինասյանի բնակարանը

Այս գիշեր այրվել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի բնակարանում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Մոնթե Մելքոնյան փողոցում գտնվող բնակարանում հրդեհը բռնկվել է այն ժամանակ, երբ ընտանիքի անդամները քնած են եղել։ Նրանք արթնացել են, նկատել հրդեհը։ Դեռևս անհայտ պատճառով չեն կարողացել բացել տան դուռը, դուրս են եկել բնակարանի բաց պատշգամբ, մինչև դեպքի վայր են հասել հրշեջ-փրկարարները։


Հիշեցնենք, որ ՆԳՆ փրկարար ծառայությունը հրդեհի մասին հաղորդագրություն է տարածել։ Նշվում է, որ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ժամը 23։51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոնթե Մելքոնյան փողոցի թիվ 52/1 շենքի 16-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ բնակարանի տարածքում։

Փրկարարները բնակարանից տարհանել են 25-ամյա Մ․ Ղ․-ին, 27-ամյա Ս․ Մ․-ին և 1 տարեկան Ա․ Մ․-ին, որոնց շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են բուժօգնություն։

Հրդեհը մեկուսացվել է մայիսի 24-ին` ժամը 00։42-ին, մարվել՝ 00։59-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 40 քմ) և ջերմահարվել են խոհանոցի և նախասրահի պատերը (մոտ 30 քմ)։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից