Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանին ազատել են զենքի կիրառմամբ անհաջող կատակի պատճառով. Financial Times
Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանը տարեսկզբին ազատվել էր աշխատանքից այն բանից հետո, երբ հայտնվել էր տեսանյութ, որտեղ նա ինքնաձիգն ուղղել էր տեղի դեսպանության աշխատակցի վրա։
Financial Times-ի տվյալներով՝ Ջոն Բենջամինը պաշտոնական այց էր կատարում մեքսիկական երկու նահանգներում, որոնցում շատ էին թմրակարտելները, երբ զենք է վերցրել այն մեքենայից, որով ճամփորդում էր, եւ այն ուղղել է աշխատակիցներից մեկի վրա։
Տեսանյութը, որտեղ պատկերված է միջադեպը, հրապարակվել է Х-ի անանուն օգտատիրոջ միկրոբլոգում, որը մեկնաբանել է վիդեոն. «Ամենօրյա սպանությունների պայմաններում, որոնք կատարվում են Մեքսիկայում թմրավաճառների կողմից, նա համարձակվում է կատակել»։
Արտաքին գործերի, Համագործակցության եւ զարգացման նախարարությունը (FCDO) պաշտոնապես չի հայտարարել Բենջամինի պաշտոնի մասին։ Սակայն կառավարության պաշտոնական կայքում ասվում է, որ նա «Մեքսիկայում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր 2021-2024թթ.»։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի Հարթաշենի գյուղապետարանում և մանկապարտեզում խոշոր հրդեհ է բռնկվել
Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է
Աղետի գոտում ջրի մակարդակն էականորեն նվազել է և ակտիվորեն ընթանում են գազատար խողովակների նորոգման, էլեկտրալարերի անցկաց...
ԿԱՐԵՎՈՐ. Սևանում անհետ կորել է 25-ամյա երգահան Անահիտ Մնացականյանը
ֆեյսբուքյան օգտատեր Վահան Զաղիղբեկյանն իր էջում գրում է․ «Ընկերներ ջան մայիսի 31-ի գիշերվանից Սեւանի ափից որպես անհետ կո...
Քանի կամուրջ է փլվել Դեբեդի վարարման հետևանքով․ նախարարը մանրամասներ է ներկայացնում
Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։...