Կինը, ամուսնուց գաղտնի գողացել է 1 մլն, 3.200 դոլար, 20 հզ․ ռուբլի, ոսկյա զարդեր և խաղադրույք կատարել
SHAMSHYAN-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին գողության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 36-ամյա տղամարդը ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել և հայտնել է, որ ապրիլ ամսվա կեսերից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ քաղաքի շենքերից մեկում գտնվող իր բնակարանի ննջասենյակի պահարանում եղած «Նաղաշի լավաշ» նկարազարդ տուփի միջից գողացել են 1.200.000 դրամ գումար, 3.200 ԱՄՆ դոլար, 20.000 ՌԴ ռուբլի և մի քանի կտոր տարբեր տեսակի ոսկյա զարդեր:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանության Արտաշատի բաժին է հրավիրվել դիմումատուի 29-ամյա կինը, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ նշված գումարները ինքն է առանց որևէ մեկի տեղյակ պահելու վերցրել, իսկ ոսկյա զարդերը ինքն է գրավադրել տարբեր բանկերում, որից ստացված գումարները նույնպես ծախսել է իր անձնական օգտագործման և խաղադրույքներ կատարելու համար:
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Նմանատիպ հոդվածներ
Արեգակի ակտիվության պատճառով Երկրի վրա կարող են ավելանալ ուժգին փոթորիկները՝ զգուշացնում են մասնագետները
2024 թվականի մայիսին Երկրին հարվածած արևային փոթորիկը կարող է փոթորիկների ալիք առաջացնել, նախազգուշացրել են գիտնականները...
Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 19-ին
Մայիսի 19-ին Երևանում անցկացվող «Մեկ վազք» («One run») միջազգային կիսամարաթոնով պայմանավորված՝ ժամը 09:00-14:00-ն ընկած...
Ծնողները կտուգանվեն երեխաների ծխելու համար
Պետդումայի պատգամավորները օրինագծերի փաթեթ են ուղարկել Ռուսաստանի Դաշնության Նախարարների կաբինետ և Գերագույն դատարան՝ վե...
Փարիզի վրա Բաքվի հարձակումների ֆոնին պետք է ավելի լայն թափով զորավիգ լինել ՀՀ-ին. ֆրանսիացի փորձագետ
Ադրբեջանն իրեն թույլ է տալիս ապակայունացնող գործունեություն ծավալել Ֆրանսիայի դեմ, բայց մենք ոչինչ չենք ձեռնարկում: Դրա...