Սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով․ եղանակ
Մայիսի 16-ի լույս 17-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերի 1800-2000մ և ավելի բարձրություններում, մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքում, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում են տեղումներ՝ թաց ձյան տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։
Մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի լեռնային շրջաններում օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ։
Երևանում մայիսի 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 18-ի գիշերը, 19-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Մայիսի 17-ի և 18-ի ցերեկը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, մայիսի 17-ի ցերեկը, 18-20-ին, 21-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-ի ցերեկը, 17-ի գիշերն առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 17-ի և 18-ի գիշերն առանձին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով։
Մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-18-ի գիշերն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...