Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար

Սլովակիան, կապված վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձի հետ, գրեթե «քաղաքացիական պատերազմի շեմին է»։ Այս մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Մաթուշ Շութայ Էշթոկը, գրում է ՏԱՍՍ-ը:


«Սանձազերծված ատելությունից փոթորիկ է առաջացել, և այժմ մենք գրեթե կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին», - մեջբերում է նրա խոսքերը չեխական Novinky հրատարակությունը։


Այսպես, նախարարը մեկնաբանել է Ֆիցոյի դեմ մահափորձի վերաբերյալ սոցցանցերում արված «չարացած մեկնաբանությունները» և կոչ արել երկրի քաղաքացիներին դադարեցնել ատելություն հրահրելը։


Նա հավելել է․ «Ատելության գործողություններին հաջորդող բոլոր գործողություններն անպատիժ չեն մնա»։ 


Հիշեցնենք՝ նախօրեին զինված անձը հինգ անգամ կրակել էր 59-ամյա Ֆիցոյի վրա, ինչից հետո վարչապետը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել էր, իսկ ժամեր անց՝ վիրահատվել: Վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին մահափորձից հետո վտանգ չի սպառնում։