Հաստատվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը
ՀՀ կառավարությունը հաստատել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ՀՀ առանձին բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին հարցը:
«Նախագծի նպատակն է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և տնտեսական ներառումը ՀՀ-ում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով: Նախագծով առաջարկվում է հաստատել տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը: Ծրագիրն ունի երեք բաղադրիչ. առաջինը՝ բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումն է հավաստագրի տրամադրման միջոցով: Երկրորդը՝ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, և երրորդը՝ գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը: Հավաստագրերն ունեն տարբեր արժեքներ ընտանիքի մեկ անդամի հաշվով և տարբեր բնակավայրերում: Առաջինը՝ 5 մլն դրամ թվով 242 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում է տրամադրվելու: Երկրորդը՝ 4 մլն դրամ թվով 148 քաղաքային և գյուղական բնակավայրերում իրացնելու դեպքում: 3 մլն դրամ՝ մնացած բոլոր բնակավայրերում, բացի Երևանի 1-ին և 2-րդ գոտիներից, և 2 մլն դրամ, եթե արդեն ունի հիփոթեք, կրկին բացառությամբ Երևանի առաջին և երկրորդ գոտում գտնվող գույքից»,- ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը:
Նա ներկայացրեց ծրագրի հիմնական պայմանները, և թե ովքեր կարող են դառնալ շահառու:
«2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն: Ձեռք բերվող տան բնակմակերեսը չպետք է լինի պակաս 12 քմ-ից ընտանիքի մեկ անդամի հաշվով, ձեռք բերվող տան արժեքը չի կարող գերազանցել 55 մլն դրամը: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու ենք գործընկեր բանկերի կողմից, բայց ծրագրի իրականացման ընթացքում աջակցության գումարի և դրա տոկոսագումարները վճարվելու են ՀՀ կառավարության կողմից: Եթե հավաստագրի իրացման արդյունքում գումար է մնում, դրական մնացորդ, ապա մենք առաջարկելու ենք և հնարավորություն ենք ստեղծելու, որպեսզի կարողանան այդ դրական մնացորդն ուղղել այս երեք ուղղություններով՝ 1. գյուղնշանակության հողամասի գնում մինչև 5 մլն դրամ, 2. հնարավորություն կտանք եթե ձեռք բերված անշարժ գույքը ունենա վերանորոգման կարիք, վերանորոգել մինչև 4 մլն դրամի սահմաններում, ինչպես նաև կահույքի և կենցաղային տեխնիկայի գնման հնարավորություն մինչև 2 մլն դրամի սահմաններում:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ ից բռնի տեղահանված ընտանիքների մասին է խոսքը, բացառությամբ Քաշաթաղի ծրագրի շահառուների՝ անկախ իրավունքի իրացման փաստից. այս ծրագիրը ԼՂ առանձին շրջաններից տեղահանված մեր հայրենակիցներին տրամադրված ծրագիրն է, որն ընթացքի մեջ է: Ընտանիքի անդամներից առնվազն մեկը 19.09.2023 թվականին կամ դիմելու օրվա դրությամբ ՀՀ-ում ունի սեփականության իրավունքով բնակարան կամ բնակելի տուն, բնակելի տան կառուցման առանձնահատկություններ են. շահառուն բնակելի տան կառուցման համար պետք է ընտրի բացառապես նախապես մշակված և հրապարակված տիպային նախագծերից որևիցե մեկը: Բնակելի տան կառուցումն իրականացվում է միայն ՀՀ-ում լիցենզավորված ցանկացած շինարարական կազմակերպության կողմից:
Եթե շահառուն չունի անհատական բնակելի տուն կառուցելու նշանակությամբ հողատարածք, ապա մենք հնարավորություն ենք տալիս այս աջակցության գումարից մինչև 3 մլն դրամ ուղղել հողատարածքի ձեռքբերմանը, որի մակերեսը չպետք է լինի նվազ, քան 400 քմ-ը: Ծրագրից բխող կարգը կհաստատվի մինչև հունիսի 15-ը, ընդ որում՝ կարգը հաստատվելու պահից կգործի տան ձեռքբերման աջակցության բաղադրիչը, հունիսի 15-ից՝ անհատական բնակելի տան կառուցման բաղադրիչը, և օգոստոսի 1-ից՝ գործող հիփոթեքային վարկի մարման բաղադրիչը: Ծրագիրը մենք իրականացնելու ենք 3 փուլով. առաջին փուլում կընդգրկվեն 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 2 անչափահաս ունեցող ընտանիքները, տարբեր խոցելի խմբեր ունեցող ընտանիքները, գործող հիփոթեք ունեցող ընտանիքները, կամ ցանկացած այլ կազմի ընտանիք, որը կհամարվի վարկունակ և աջակցության առնվազն 50 տոկոս լրացուցիչ վարկ կստանան բանկից»,- ասաց նախարարը:
Վերջինիս խոսքով՝ 2-րդ փուլում կընդգրկվեն 2 անչափահասով ընտանիքները, տան կառուցման դեպքում՝ 1 անչափահասով ընտանիքները. մեկնարկը՝ ոչ ուշ, քան 2026 թվականի հունվարի 1-ը:
3-րդ փուլում կընդգրկվեն ցանկացած կազմով ընտանիքներ, մեկնարկը՝ 2027 թվականի հունվարի 1-ը:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ծրագիրը մշակվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ գործող միջգերատեսչական խմբի քննարկումների արդյունքում և կմտնի գործնական փուլ մինչև հունիսի 15-ը կարգի հաստատումից հետո:
«Այստեղ շատ կարևոր է հետևյալ արձանագրումը, որ մենք, ըստ էության, հրաժարվել ենք համահարթեցման տրամաբանությունից և մի բանաձև, մի սկզբունք որդեգրելու տրամաբանությունից»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Տիգրան Խաչատրյանն ասաց․ «Մենք գնահատել էինք, որ այս ծրագրի շահառու կարող է դառնալ մինչև 25 հազար ընտանիք, և եթե պարզ հաշվարկով մտածենք, որ դա միջին հատուցման չափով կարող է լինել, ապա 500 մլրդ դրամ կարող է կազմել այդ տների կամ բնակարանների կառուցման կամ ձեռքբերման արժեքը, բացի այն տոկոսային ծախսերից, որոնք ամբողջ ժամանակահատվածում կվճարենք այն ֆինանսական կազմակերպություններին, որոնք կիրականացնեն այս ծրագիրը: Ամենահամեստ հաշվարկներով՝ 800 միլիարդը գերազանցող ծախս է»։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...