Առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել․ ՔԿ
Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մայիսի 16-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից առերևույթ կատարվել է խուլիգանություն։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։
Մասնավորապես` մասնակիցներից մեկը, ով հանդիսանում է «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վ.Չ.-ն, չհամաձայնելով բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին, վիճաբանել է վերջինիս հետ։ Ապա, հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, անտեսելով տարածքում հասարակական կարգը պահպանող ոստիկանության ծառայողների ներկայությունը, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, Վ.Չ.-ն և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձինք սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։
Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել է Ոստիկանության բաժին։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օերենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։
Որոշում է կայացվել առերևույթ խմբի կազմում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Վ.Չ.-ին և մյուս 4 անձանց ձերբակալելու վերաբերյալ։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...