Բագրատ Սրբազանի գլխավորած երթն այսօր ավարտվեց
«Տավուշ հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթով Նժդեհի հրապարակից մետրոյով վերադարձան Հանրապետության հրապարակ։ Բագրատ Սրբազանն ասաց, որ այժմ երթի մասնակիցները պետք է հանգստանան, ինքն էլ մի քանի կարևոր հանդիպումներ ունի։
«Մենք որևէ բան չենք անում, մենք տարբեր տեղեր ուղղակի այցելում ենք։ Ես հիմա քիչ հետո հանդիպումներ ունեմ։ Այդ հանդիպումները չափազանց կարևոր են։ Հիմա դուք հագստացեք։ 19։00-ին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում»,- ասաց նա։
Բագրատ Սրբազանի առաջնորդած երթն այսօր նախ այցելել է ԵՊՀ, կոչ արել ուսանողներին՝ միանալ շարժմանն ու չենթարկվել բուհերի ռեկտորների ճնշումներին, այնուհետև այցելել է «Նեմեսիսի» հուշարձան, ապա Ժուռնալիստների միություն, պատասխանել լրագրողներին հուսող հարցերին, հետո մետրոյով գնացել Շենգավիթ համայնք։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Ս․թ․ մայիսի 20-ից Երևանի մետրոպոլիտենի երթուղի դուրս կգա՝ ընթացիկ վերանորոգված և երեք վագոնից բաղկացած շարժակազմ։ Այս մա...
Ակցիաներից բերման ենթարկվածների թիվն այս պահի դրությամբ
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ակցիաներ են ընթա...
ՊՆ-ն՝ զինծառայողների ծնողների կողմից շարունակ ծանրոց ուղարկելու մասին հրապարակման վերաբերյալ
Այսօր լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չ...
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...