ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դոնեցկում պայթեցրել են պատգամավորի մեքենան
Դոնեցկում պայթեցրել են Աստրախանի շրջանային դումայի պատգամավոր Դենիս Խարիտոնովի մեքենան։ Այս մասին նա հայտնել է Telegram–ում։
«Այսօր հերթական առաջադրանքը կատարելիս ՊՄՄ-ն (պատգամավորի մարտական մեքենա) պայթեց․․․ և ամբողջությամբ այրվեց․․․․ Վաղուց ինձ սեփական մեքենայիս մեջ չէին պայթեցրել․․․»,-գրել է Խարիտոնովը և հավելել, որ դա իր անձնական մեքենան է եղել, որով նա խնդիրներ էր կատարում ռազմական հատուկ գործողության գոտում:
Խորհրդարանականը նաև նշել է, որ իրեն հաջողվել է փրկվել, անվնաս են մնացել ծանր վնասվածքներ ստացած վարորդի (ազդականչը` Շմել) անձնական փաստաթղթերն ու իրերը։ Խարիտոնովը նշել է, որ բրիգադի հատուկ բաժինը վերահսկողության տակ է առել միջադեպը, կատարվում են քննչական գործողություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է մեկ այլ բեռնատարի
Մայիսի 17-ին, ժամը 13:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին
Իրանական Թավրիզ քաղաքում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն՝ Կոլումբիայի Սոաչա քաղաքում․ կա զոհ և տուժածներ
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոլումբիայի Սոաչա քաղաքի պիրոտեխնիկայի գործարանում։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայ...