ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանցիները վերջին հրաժեշտն են տալիս Ռաիսիին և ավիաաղետի մյուս զոհերին
Իրանական Թավրիզ քաղաքում մեկնարկել է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի զոհված նախագահ Էբրահիմ Ռաիսիին, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին և մյուս զոհերին հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։
Սգո արարողություններ տեղի կունենան նաև Ղումում և Թեհրանում։ Այնուհետև Ռաիսիի մարմինը կտեղափոխեն հայրենի Մաշհադ քաղաք, որտեղ մայիսի 23-ին տեղի կունենա հուղարկավորությունը։
Հիշեցնենք՝ Իրանի նախագահական ուղղաթիռը մայիսի 19-ին, կոշտ վայրէջք է կատարել Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում, ինչի հետևանքով ուղղաթիռի անձնակազմն ու բոլոր ուղևորները, այդ թվում երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսին ու ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը զոհվել են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարված՝ Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ
Հրթիռային հարված է հասցվել Խարկովին․ կան բազմաթիվ վիրավորներ և անհետ կորածներ։ Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը նշել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հզոր պայթյուն՝ Կոլումբիայի Սոաչա քաղաքում․ կա զոհ և տուժածներ
Հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոլումբիայի Սոաչա քաղաքի պիրոտեխնիկայի գործարանում։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ պայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձ ընթացքի ժամանակ բախվել է մեկ այլ բեռնատարի
Մայիսի 17-ին, ժամը 13:47-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրում քաղաքը երկաթուղային փողոցին կապող կամուրջի քանդվելու պահը
Հրապարակվել է Տավուշի մարզի Այրում քաղաքը երկաթուղային փողոցին կապող կամուրջի քանդվելու առաջին կադրերը։ Հիշեցնենք՝...