ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարներն օգնել են մոլորված 6 քաղաքացու
Ապրիլի 20-ին, ժամը 21:02-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ 6 հոգանոց արշավախումբը (ՀՀ քաղաքացիներ) Երանոս սարից իջել է Գառնու ձոր և մոլորվել․ գտնվում է Ազատ գետի ափին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները 6 քաղաքացու (Ն․ Հ․, ծնված 2003 թ., Ա․ Ս․, ծնված 2000 թ., Լ․ Ա․, ծնված 1998 թ., Ն․ Լ․, ծնված 1998 թ., Ս․ Մ․, ծնված 1998 թ. և Վ․ Հ․, ծնված 2000 թ.) գետանցման միջոցով տեղափոխել են հակադիր ափ, այնուհետև փրկարարական ավտոմեքենայով մոտ 10 կմ ուղեկցել մինչև Քարերի սիմֆոնիա, որտեղից քաղաքացիները ինքնուրույն կշարունակեն ճանապարհը:


Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում վրաերթի է ենթարկվել 3 հետիոտն. նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ
Այսօր՝ կեսգիշերից մեկ ժամ անց, վրաերթ է տեղի ունեցել մայրաքաղաքում: Երևանի բնակիչ 29-ամյա Հենրիկ Ասատրյանը իր վարած «Nis...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նյու Յորքում տղամարդը հրկիզել է իրեն դատարանի դիմաց
Տղամարդը ինքնահրկիզվել է Մանհեթենի դատարանի շենքի մոտ, որտեղ ընթանում էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի քրեական գործով...
«Սևին սապոնն ինչ կանի, խևին՝ խրատը» օպերացիան է իրականացվել. մեքենաներում քրեական պատմություններով հայտնի տղաներ են եղել
Երեկ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկո...
Թենեսիում երեկույթի ժամանակ հրաձգություն է եղել. կան զոհեր ու վիրավորներ
Առնվազն երկու մարդ Է զոհվել, եւս 14-ը վիրավորվել են Մեմֆիսում (Թենեսի նահանգ) երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության...