ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռային հարձակում՝ Դոնեցկի վրա․ կան զոհեր և վիրավորներ
Երեք խաղաղ բնակիչ է զոհվել, ևս ութը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել են Դոնեցկի ուղղությամբ ուկրաինացի զինյալների հարվածի հետևանքով: Այս մասին հայտնել Է ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինը։ Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ նովոստին։
Նա նշել է, որ HIMARS հրթիռի ուղիղ հարվածն արձանագրվել է քաղաքի Կիրովի շրջանում։ Հարվածի տակ է հայտնվել սրճարանը։
«Ուկրաինացի ահաբեկիչները մեր հանրապետության հոբելյանի օրը ցինիկաբար գնդակոծել են Դոնեցկը։ Արդյունքում զոհվել է երեք քաղաքացիական անձ՝ մի կին (սրճարանի աշխատակից) և երկու տղամարդ (այցելուներ)», - գրել է նա։
Բացի այդ, վնասվածքներ են ստացել 12-ամյա մի աղջիկ, չորս տղամարդ և երեք կին: Նրանց հետազոտում են բժիշկները, նախնական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։
«Ամերիկյան HIMARS հրթիռներից մեկն ընկել է անմիջապես սրճաարանի վրա (վնասվել են արտաքին պատը, շենքի ամբողջ պարագծի ապակեպատումը, փողոցային կառույցները), երկրորդը՝ կողքի կիսակառույցում (վնասվել է տանիքը)», – մանրամասնել Է Պուշիլինը:
Այսօր առավոտյան պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են RM-70 Vampire համազարկային կրակի համակարգի 21 ռեակտիվ արկ և ինը ԱԹՍ Բելգորոդի շրջանի տարածքում, յոթ անօդաչու թռչող սարքեր որսվել և ոչնչացվել են Կուրսկի և Վոլգոգրադի շրջանների տարածքներում:
Օրվա ընթացքում զինյալները մի քանի անգամ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գրոհել են քաղաքացիական մեքենաները։ Արդյունքում կա մեկ զոհ և վիրավորներ։





Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է հրթիռը մխրճվել բնակելի շենքի մեջ․ Բելգորոդ
Բելգորոդում բնակելի կառույցի շքամուտքի փլուզման հետևանքով 9 մարդ Է տուժել, իրականացվում է բնակիչների տարհանում։ Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրոններով հարձակում՝ Բելգորոդի վրա․ կան տուժածներ, ավերվածություններ
Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի գիշերային հարձակման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,...
Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել
«Փաստացի երևում ա, որ շարժ կա, մարդիկ աշխատում են, չգիտենք՝ հիմա հօգուտ մե՞զ, թե՞ ի դժբախտություն մեզ է, չգիտենք՝ ինչ են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԹՍ-ներով հարձակում՝ ՌԴ-ում․ կան տուժածներ․ բռնկվել է խոշոր հրդեհ
Այսօր Բելգորոդի մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման։ Այս պահին հայտնի է երեք հարձակման մասին, հայտնում է...