Քաղաքականություն

Տավուշի մարզում մենք Ադրբեջանին ենք հանձնում ոչ թե չորս, այլ վեց գյուղ. Հրանտ Բագրատյան

Gohar Vardanyan
Տավուշի մարզում մենք Ադրբեջանին ենք հանձնում ոչ թե չորս, այլ վեց գյուղ. Հրանտ Բագրատյան

Տավուշի մարզում մենք Ադրբեջանին ենք հանձնում ոչ թե չորս, այլ վեց գյուղ: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա նշեց, որ Տավուշում Նիկոլ Փաշինյանն «իր սև գործն» արդեն արել է և եթե նույնիսկ այս պայքարը հաջողի, ապա այնտեղ դժվար կլինի ինչ-որ բան փոխել:


«Դեռ անկլավների հարց կա: Անկլավները google maps-ում ավելանում են: Գիշերը քնում ես, առավոտյան google maps-ում մի նոր անկլավ է ավելացած լինում»,- ասել է նախկին վարչապետը: Իր խոսքով՝ մասնակցելով Բագրատ սրբազանի նախաձեռնած պայքարին փորձում է կասեցնել այն գործընթացը, որը սկսել է իշխանությունը: Հույս ունի, որ շարժումը հաջողության կհասնի:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250