Փոփոխվել է խաչմերուկներից մեկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը․ վարորդներ են ահազանգում
Auroranews-ին բազմաթիվ վարորդներ են ահազանգում և հայտնում, որ կարծես փոփոխվել է խաչմերուկներից մեկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը:
Վարորդների խոսքով՝ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոս փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորող լուսացույցի աջ սեկցիան այլևս չի գործում, տվյալ ուղղությամբ երթևեկությունը չի թույլատրվում այլևս՝ սեկցիան փակվել է, թույլատրրվում է միայն կանաչ լույսի դեպքում՝ նախկին անընդհատի փոխարեն:
Auroranews-ի հետ զրոյցում Երևանի տրանսպորտի վարչությունից, որը վերահսկում է լուսացույցերի հետ կապված աշխատանքը, հաստատեցին լուրը:
«Վարորդները ճիշտ են ասում փոփոխություն է եղել 3 օր առաջ, բայց դա երթևեկության կազմակերպման փոփոխություն չի, դրա համար հայտարարություն չի տրվել: Արշակունյացից գնացողը դեպի Ագաթանգեղոս սեկցիա էր, որը մշտապես լուսացույցի վրա կանաչ էր, իսկ Ագաթանգեղոսից իջնող մեքենաները հետադարձի ժամանակ իրար հանդիպակաց էին դուրս գալիս մեկը մեկին պետք է զիջեր, չէին զիջում: Ընդհանրապես սեկցիայով երթևեկողը կանաչի դեպքում պետք է զիջի վարորդներին, իսկ հիմա հստակեվել է կարմիրը, այսուհետ պարտավոր են կանգնեն ու զիջեն հետադարձ կատարողներին: Այսպես արդեն անվտանգությունն ավելի է բարձրացել երթևեկության կազմակերպման»,- ասացին Երևանի տրանսպորտի վարչությունից։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...
Երևանում 50 տարվա պատմություն ունեցող մսուր մանկապարտեզը մոտ 2 տարի է չի վերաբացվում․ ծնողներն ահազանգում են
50 տարվա պատմություն ունեցող Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 124 հասցեում գտնվող N 95 մսուր մանկա...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...