ԱԱԾ-ն դեռ չի մեկնաբանում՝ սկսվե՞լ է արդյոք Տավուշում սահմանապահների տեղակայման գործընթացը․ ԶԼՄ
ՀՀ ԱԱԾ-ն դեռ չի մեկնաբանում՝ սկսվե՞լ է արդյոք Տավուշում սահմանապահների տեղակայման գործընթացը:
Գերատեսչությունը չի մեկնաբանում նաև այն հարցը, թե արդյոք Հայաստանի և Ադրբեջանի սահմանային ծառայությունների ղեկավարները կապի մեջ են:
«Հայցվող տեղեկատվությունը հանդիսանում է պետական գաղտնիք», - Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան նշել են ԱԱԾ–ից։
Նշենք` այն մասին, որ երկու երկրների կառույցների ղեկավարները կապի մեջ են և պետք է պայմանավորվեն, թե ինչպես է իրականացվելու ծառայությունը, ապրիլին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն այս պահին՝ Հայաստանի ճանապարհներին և փողոցներում․ ՆԳՆ
Հայաստանում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՆԳՆ հանրային հաղո...
Ոստիկանության հորդորորը՝ այսօր կայանալիք հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում և շարունակելու է իրականացնել օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ ապահ...
ԱԱԾ հաղորդագրությունը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը սահմանադրական կարգի պահպանման իր գործառույթի շրջանակներում հորդորում է 2024 թվակա...
Ջրի երկրում ջուրը ժամո՞վ են դարձնում․ քաղաքացիներն ահազանգում են․ պարզաբանում
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ը դեռ նախորդ տարի դեկտեմբերին հրապարակել է ջրամատակարարման գրաֆիկ, այն է՝ առաջիկա ամիսներին, որոշ հատվ...