ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրիտանական բոլոր օդանավակայաններում քաոսային իրավիճակ է ստեղծվել․ հայտնի է պատճառը
Բրիտանական բոլոր օդանավակայաններում «քաոս» է ստեղծվել սահմանային վերահսկողության համակարգի խափանման պատճառով: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
Նշվում է, որ խափանումը տեղի է ունեցել էլեկտրոնային պտտադռնակների (турникет) աշխատանքում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ խնդիրն ազդել է Մեծ Բրիտանիայի բոլոր օդանավակայանների վրա։ Դրա պատճառով ամբողջ երկրում օդանավակայանի համակարգի աշխատանքում մեծ հերթեր են գոյացել։
Ականատեսները նշել են, որ օդանավակայանների աշխատակիցները չեն հայտնել, թե որքան ժամանակ կպահանջվի խնդրի լուծման համար: Որոշ ճանապարհորդներ հերթ են կանգնել ավելի քան մեկ ժամ, և այն, ըստ նրանց,«միայն աճում է»։ Մեկ այլ ուղեւոր հերթում է մնացել ավելի քան երեք ժամ։


Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան
Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու։ Այս մասին Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր՝ Երևանում տեղացած կարկուտից
Նոր կադրեր են տարածվել քիչ առաջ Երևանում տեղացած կարկուտից: Ավելի վաղ ևս հայտնել էինք, որ Երևանում հորդառատ ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` դեպի Երևան քայլերթից
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Սրբազան
Բագրատ Սրբազանը քայլերթի ընթացքում ճանապարհին հանդիպեց կին պարեկի և ասաց. «Առաջին անգամ եմ կին պարեկ տեսնում,...