Հասարակություն

Նոր մանրամասներ՝ Ամերիկյան համալսարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոցից․ ԶԼՄ

Julya
Նոր մանրամասներ՝ Ամերիկյան համալսարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոցից․ ԶԼՄ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, համատեղ իրականացրել են օպերատիվ-հետախուզական հսկայական միջոցառումներ, ապա օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մայիսի 3-ին Երևանում՝ Ամերիկյան համալսարանի մոտ տեղի ունեցած վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց արձակողների ինքնությունները պարզել են։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից: 


Կայքի հաղորդմամբ` ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նշված համալսարանի ուսանողներ՝ Երևանի բնակիչներ 22-ամյա Ռուբեն Սուրենյանը և 22-ամյա Հովհաննես Ֆռնջյանը, դեռևս անհայտ պատճառներով, վիճաբանել են միմյանց հետ, ինչից հետո՝ մայիսի 3-ին, ժամը 13:20-ի սահմաններում Ռ. Սուրենյանը և իր ընկերներ` Երևանում հաշվառված 23-ամյա Էդուարդ Միքայելյանը, 21-ամյա Հայկ Ավագյանը և 47-ամյա Արթուր Սուրենյանը ժամանել են Ամերիկյան համալսարանի մոտ, որտեղ համալսարանի հարևանությամբ գործող արագ սննդի կետի դիմաց սկսել են ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել Հ. Ֆռնջյանին և նրա ընկերներին, ու այդ ժամանակ Ա. Սուրենյանը իր մոտ եղած մարտական զենքով մեկ անգամ կրակոց է արձակել։


Հաղորդվում է, որ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց, ինչպես նաև դեռևս չպարզված անձանց ինքնությունները պարզելու, նրանց և հանցագործության գործիք հանդիսացող զենքը հայտնաբերելու ուղղությամբ։


Ինչպես ավելի վաղ հայտնել էր Shamshyan.com-ը, մայիսի 3-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոց է հնչել Երևանում։ Ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բաղրամյան պողոտա 40 հասցեում՝ Հայաստանում Ամերիկյան համալսարանի մոտ, վիճաբանություն է տեղի ունենում։ Մի քանի րոպե անց նմանատիպ ահազանգ ստացվել էր Ամերիկյան համալսարանի անվտանգության պետից, ով հայտնել էր, որ կրակոց է հնչել, ինչի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից