ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հույն ոստիկանի են ձերբակալել
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող Հունաստանի գլխավոր հյուպատոսի թիկնազորի կազմում գործող ոստիկանին: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:
Հունաստանի ԱԳՆ-ում հայտարարել են տեղի ունեցածի հանգամանքների հետաքննության մասին: Հունաստանի ընդդիմությունը միջադեպն աննախադեպ է անվանել և իր ԱԳՆ-ից պարզաբանումներ պահանջել:
«Ձերբակալությունը տեղի է ունեցել հարյուրավոր ուխտավորների, ինչպես նաև Հունաստանի պատվիրակության ՝ փոխարտգործնախարար Յորգոս Կոցիրասի գլխավորությամբ աչքի առաջ», — ասվում է հաղորդագրության մեջ:
Աթենքի դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ ոստիկանն, այնուամենայնիվ, ազատ է արձակվել Հունաստանի ԱԳՆ միջամտությունից հետո: Սոցցանցերում հրապարակել են այն պահը, երբ հույն ոստիկանին դուրս են հանում տաճարից և տանում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր՝ Երևանում տեղացած կարկուտից
Նոր կադրեր են տարածվել քիչ առաջ Երևանում տեղացած կարկուտից: Ավելի վաղ ևս հայտնել էինք, որ Երևանում հորդառատ ան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի փոդքաստում ծաղրել են աուտիզմով մարդկանց. համացանցի արձագանքը
Էս անգամ փորձեմ ինձ զսպել ու չվիրավորել որևէ մեկին, չնայած արժե, արդար կլինի, մանավանդ տափակագույն հումորի մասով, բայց լ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` դեպի Երևան քայլերթից
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան շարունակվում է:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Առաջին անգամ եմ կին պարեկ տեսնում, շնորհակալ եմ ծառայության համար. Սրբազան
Բագրատ Սրբազանը քայլերթի ընթացքում ճանապարհին հանդիպեց կին պարեկի և ասաց. «Առաջին անգամ եմ կին պարեկ տեսնում,...