Տավուշում հայտարարված «սահմանազատման» գործընթացը գաղտնի է. Արման Թաթոյան
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Իրավունքը հարմարեցվում, ծառայեցվում է քաղաքականությանն ու քաղաքական շահերին:
Սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի, դրա անդամների իրավասություն որևէ տեղ ամրագրված չէ, հանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։
Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է: Գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով վերահսկողությունից:
Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ», - գրել է Թաթոյանը:
Նմանատիպ հոդվածներ
Կարո՞ղ է պարզվի, որ պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է.վարչապետ
«Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել:...
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտ...
Փաշինյանին պատասխանատվության ենթարկելու պահանջը ԱԱԾ է ուղարկվել
ՀՀ գլխավոր դատախազությունն Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել փաստաբան Արա Զոհրաբյանի պահանջը՝ քրեական պատասխ...
ՀՀ-ն վարում է և պետք է վարի արտաքին ինքնուրույն քաղաքականություն․ վարչապետ
Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է, և մենք սա պետք է ունենք ոչ միայն որպես նպատակ, այլ նաև գործողությունն...