Եղանակի տեսություն. անձրևները ևս մի քանի օր կշարունակվեն
Այսօր և առաջիկա երեք օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
«Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի»,– ասված է հաղորդագրությունում։
Օդերևութաբանները մայիսի 5-8-ը անձրև ու ամպրոպ են կանխատեսում նաև Երևանում, երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։
Հաղորդվում է, որ այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի 20-22, գիշերը` 11-13 աստիճան տաքություն։
Տեղումները կդադարեն մայիսի 9-ին։

Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...
Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները. լրագրող
Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանում ոսկեպարցիների և կիրանցեցիների խնդիրները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...