ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր կադրեր` Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթից

Հրապարակվել են նոր կադրեր` Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթից: 


Ավելի վաղ հայտնել էինք, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղից դեպի Երևան քայլերթը մեկնարկեց։


Բագրատ Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, որ շարժումը մայիսի 9-ի կոսօրին կհասնի Երեւան եւ կոնկրետ պահանջներ կներկայացնի իշխանությանը:


Շարժման մասնակիցները քայլերթից առաջ տերունական աղոթք հնչեցրին, ինչից հետո Բագրատ սրբազանը, քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը, ժողովրդական երգիչ Արսեն Գրիգորյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ծնկի իջան Կիրանց գյուղի 96-ամյա բնակիչ Լենա տատիկի առաջ, որպեսզի օրհնություն ստանան նրանից։



Բագրատ Սրբազանը Քառասունչորսօրյա պատերազմի նահատակ Մխիթար Գալեյանի մոր` տիկին Աստղ Գալեյանի հետ:

Քաղաքականություն