Կիրանցն այսօր. իրավապահները հերթապահություն են իրականացնում
Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր, բերետավորներ: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի: Այս մասին հայտնում է «Ազատությունը»:
Գյուղացիներն, ըստ էության, մուտք չունեն իրենց հողամասեր, որոնց համար ունեն դեռ 20 տարի առաջ ստացած սեփականության վկայականներ: Երեկ բնակիչներից Ռաֆիկ Ափինյանին արգելել են մոտենալ իր այգուն, սակայն այսօր որոշ ճշտումներից հետո մեզ և բնակչին թույլատրեցին շրջանցել ԱԱԾ ծառայողները և մուտք գործել այգի:
«Ազատության» հարցին, թե ի՞նչ գործողություններ են իրականացնում Կիրանցի տարածքում այսօր ոստիկանները, իրավապահները չպատասխանեցին: Ասացին, որ կանխում են ճանապարհների հնարավոր փակումը ցուցարարների կողմից՝ նշելով, եթե նման փորձ արվի, նրանք կկանխեն այդ գործողությունները, եթե անգամ անհրաժեշտ լինի ուժ գործադրել:
Երեկ դեռ ոստիկանությունը հայտարարել էր, որ ականզերծման աշխատանքները հնարավոր դարձնելու համար է գյուղ տանող ճանապարհները փակվել, բայց թե կոնկրետ ո՞ր տարածքներում է ականազերծման աշխատանքներ կատարվել և արդյո՞ք կատարվել են նաև սահմանազատման աշխատանքներ՝ դեռևս հայտնի չէ:
Հաղորդվում է, որ գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: Ոստիկանական ուժերը տեղակայվել են գյուղ մտնող ճանապարհին, նաև մի խումբ փոքրաթիվ տեղացիներ են հավաքված: Ընդդիմությունը և հոգևորականները, որոնք օրեր շարունակ եղել են այդ հատվածում, դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական գո...
Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»
Մոտ 30 րոպե առաջ՝ ժամը 19։00-ի սահմաններում, բացվել է Կիրանց գյուղի ճանապարհը։ Գյուղի բոլոր կողմերից ելումուտն այս պահին...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Երևանի մետրոն այսուհետ 1 ժամ ավել կաշխատի։ Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի մետրոպոլիտենը։ «Երևանի մետրոպ...
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը հասել է Սևան
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթի մասնակիցները հասան Սևան:Նշենք, որ շարժումն օրը սկսել է Հաղարծինում Սուրբ պա...