ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում». կանայք բողոքի լուռ ակցիա են անում Երևանում
«Ժամն է ընդվզման», «Չարի վերջը մոտ է», «Տավուշը հայրենիք է», «Ոտքի, քանի քեզ էլ չեն հանձնել», «Հայաստանը մայրն է, մորը չեն հանձնում» և այլ ցուցապաստառներով այսօր բողոքի լուռ երթ անցկացվեց Երևանում։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ակցիան անցկացնում է «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը` ի աջակցություն Տավուշի և ընդդեմ Քաղաքացու օրվա։
Կանայք երթին մասնակցում են իրենց մանկահասակ երեխաների հետ։ Երթի մասնակիցները մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով քայլում և զանգ հնչեցնելով` սթափության կոչ են անում մարդկանց։
Ի նշան բողոքի` նրանք փակել են իրենց բերանները կարմիր ինքնակպչուն ժապավեններով, որոնց վրա գրված է «Մի՛ լռիր»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գյումրի-Երևան ավտոճանապարհը փակ է
Գյումրի-Երևան ավտոճանապարհը ցուցարարները փակել են: Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ընդդիդմադիր պատգամավոր Մհե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆրանսիահայ լրագրողն արդեն 7-րդ օրն է հացադուլ է անում «Զվարթնոց» օդանավակայանում
ֆրանսահայ ռազմական եւ հետաքննող լրագրող Լեո Նիկոլյանը արդեն 7-րդ օրն է «Զվարթնոց» օդանավակայանի չեզոք գոտում հացադուլ է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը
Վայոց ձորն էլ միացավ պայքարին ` Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անուշավան Ավետի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի
Երևանում այսօր իրականացված ակցիայի ընթացքում ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել վեց քաղաքացի՝ ոստիկանության ծառայողի օր...