Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք և որակազրկում
ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) կարող է որակազրկել եւ տուգանել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանին Լաս Վեգասում տեղի ունեցած UFC 300 մրցաշարի ժամանակ միջնամատ ցույց տված երկրպագուի վրա հարձակվելու համար։
«Կարող է լինել տուգանք եւ որակազրկում։ Հանձնաժողովում կորոշեն»,- Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդռահմանովի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
MMA Junkie-ն հայտնել է, որ Արման Ծառուկյանը դեռ չի ստացել այդ մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ մենամարտի հոնորարը։ NSAC-ը արգելափակել է վճարումը մինչեւ տվյալ միջադեպի հետ կապված որոշում ընդունելը։
Օլիվեյրային հաղթելու շնորհիվ Արման Ծառուկյանը ստացել է չեմպիոնական մենամարտ անցկացնելու իրավունք։ Այս քաշային կարգում UFC չեմպիոնը ռուսաստանցի Իսլամ Մախաչեւն է։
Նմանատիպ հոդվածներ
Մբապեն կլինի «Ռեալում». Լա Լիգայի նախագահ․
Իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հաստատել է, որ Ֆրանսիայի հավաքականի 25-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն Ֆրանսիայի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Ծառուկյանը` հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքի մասին
ММА-ի հայազգի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC -ի մրցաշարում հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքը՝ նշելով,...
Ինչու է Արման Ծառուկյանը հրաժարվել հունիսի 1-ին Իսլամ Մախաչևի հետ մենամարտելուց
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոնի պաշտոնական հավակնորդ Արման Ծառուկյանը (Հայաստան) պարզ...
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող
Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը նվաճեց Ռիոյում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի ո...