Ինչու է Արման Ծառուկյանը հրաժարվել հունիսի 1-ին Իսլամ Մախաչևի հետ մենամարտելուց
Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC չեմպիոնի պաշտոնական հավակնորդ Արման Ծառուկյանը (Հայաստան) պարզաբանել է, թե ինչու է հրաժարվել հունիսի 1-ին տիտղոսային մենամարտ անցկացնել չեմպիոն Իսլամ Մախաչեւի (Ռուսաստան) հետ։
UFC 300 մրցաշարում դասակարգման առաջին համար, բրազիլացի Չարլզ Օլիվեյրային հաղթելու շնորհիվ է Արման Ծառուկյանը ստացել չեմպիոնի հավակնորդի կարգավիճակ։
«Ստացվում է, որ 7 շաբաթում պետք է հասցնեի հանգստանալ եւ անցկացնել մարզումային ճամբար։ Եթե խոսքը լիներ հունիսի վերջի մասին, ես կհամաձայնեի մենամարտին։ Ինչո՞ւ պետք է ռիսկի դիմեմ այնպես, ինչպես Իսլամի հետ մեր առաջին մենամարտում։ Դարձյալ կարճ ժամանակում է ստացվում, իսկ ես ցանկանում եմ 100 տոկոս պատրաստ լինել»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է The MMA Hour-ը։
Իսլամ Մախաչեւը հունիսի 1-ին մենամարտ կանցկացնի ամերիկացի Դասթին Պորիեի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Ծառուկյանը` հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքի մասին
ММА-ի հայազգի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC -ի մրցաշարում հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքը՝ նշելով,...
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող
Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը նվաճեց Ռիոյում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի ո...
Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք և որակազրկում
ԱՄՆ-ի Նեւադա նահանգի Աթլետիկական հանձնաժողովը (NSAC) կարող է որակազրկել եւ տուգանել խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Ծառուկյանին միջնամատ ցույց տված երկրպագուն ներողություն է խնդրել
Խառը մենամարտերի (MMA) երկրպագու Օբեդ Արդոնը մեկնաբանել է սկանդալային միջադեպը, որը նա հրահրել էր Լաս Վեգասում անցկացված...