ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Ծառուկյանը` հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքի մասին
ММА-ի հայազգի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC -ի մրցաշարում հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքը՝ նշելով, որ սադրանք է եղել:
«Նա ինձ միջնամատ ցույց տվեց և փորձեց հարվածել, ես պատասխան հարվածով արձագանքեցի։ Ոչ ոք չպետք է ինձ նման ժեստեր ցույց տա, ով էլ որ լինի, ես կպատասխանեմ: Դուք կարող եք դա անել 200 մետր հեռավորությունից, բայց եթե ավելի մոտ է, արձագանքը ավտոմատ կլինի: Ես Ռուսաստանից եմ, խնդրում եմ, այդպես մի արեք, այլապես բանտ կընկնեմ այստեղ՝ ԱՄՆ-ում», - ասել է Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ, որի տեսանյութը հրապարակվել X հարթակի MMA Fighting էջում։
Ծառուկյանը շաբաթ Լաս Վեգասում կայացած UFC 300 մարտական երեկոյի շրջանակում հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային:
Մենամարտի դուրս գալուց առաջ հայ մարզիկը վիճաբանության մեջ է մտել հանդիսատեսներից մեկի հետ։ Ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսիի թիկնապահը խաղի ժամանակ հեռացրել է խաղադաշտ ներխուժած երկրպագուին
ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության «Սպորտինգ Կանզաս Սիթի» - «Ինտեր Մայամի» հանդիպման ավելացված ժամանակում երկրպագուներից մեկին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հունաստանում վառվել է 2024 թվականի ամառային խաղերի օլիմպիական կրակը
Այսօր՝ ապրիլի 16-ին, Հունաստանի տարածքում գտնվող Հին Օլիմպիայում կրակ է վառվել՝ ի պատիվ Փարիզում կայանալիք 2024 թվականի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Ծառուկյանին միջնամատ ցույց տված երկրպագուն ներողություն է խնդրել
Խառը մենամարտերի (MMA) երկրպագու Օբեդ Արդոնը մեկնաբանել է սկանդալային միջադեպը, որը նա հրահրել էր Լաս Վեգասում անցկացված...
Էլմիրա Կարապետյանը՝ օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթող
Հրաձգության Հայաստանի հավաքականի առաջատար Էլմիրա Կարապետյանը նվաճեց Ռիոյում անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի ո...