Հայ բռնցքամարտիկներն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Անուշ Գրիգորյանը 50 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում մենամարտել է Ռումինիայի ներկայացուցիչ Միհայելա Բադեսկուի հետ և հաղթել 5:2 հաշվով։
Եվրոպայի չեմպիոն, 70 կգ քաշային Անի Հովսեփյանը քառորդ եզրափակչում պետք է մրցեր ռումինացի Անդրա Նիկոլետայի հետ, սակայն մենամարտը չի կայացել և հաղթանակը շնորհվել է հայ մարզուհուն:
Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բրոնզե մեդալակիր, 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը քառորդ եզրափակչում առավելության է հասել Մոլդովայի ներկայացուցիչ Անդրեյ Զապլիտնիի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ: Մեկնարկում հայ բռնցքամարտիկը մենամարտել էր Սլովակիայի ներկայացուցիչ Դավիդ Միչալեկի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել։
Մինչ այս ԵԱ-ում վստահ հաղթանակներով են մեկնարկել Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) և Համլետ Հարությունյանը (86 կգ)` դուրս գալով քառորդ եզրափակիչ:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին:



Նմանատիպ հոդվածներ
Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում։ «Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք մտանք պա...
Ծառուկյանը ասել է, թե ինչքան է վաստակել Օլիվեյրայի հետ մենամարտից հետո
Թեթև քաշային կարգում UFC-ի վարկանիշային աղյուսակի առաջին համար Արման Ծառուկյանը UFC 300 մրցաշարից հետո խոսել է իր հոնորա...
Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի
«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնել է, որ դաջվածք չի անի «ներաձուրիների» հավանական չեմպիոնության դեպքում։ Այս...
Ինչ կազմով է ըմբշամարտի Հայաստանի հավաքականը մեկնում Թուրքիա
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը, որը կմասնակցի մայիսի 9-12-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայանա...