Եղանակի տեսություն. Հայաստանում կարկուտ է սպասվում
Ապրիլի 21-22-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ապրիլի 24-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Այսօր Երևանում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում կեսօրից հետո, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի 25-27, գիշերը` 10-12 աստիճան տաքություն։

Նմանատիպ հոդվածներ
«Ապրիլի 25-ից մի քիչ շոգելու ենք». Սուրենյանը եղանակի կանխատեսումն է ներկայացրել
Ապրիլի 25-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթոր...
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Երևանում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագո...
ԵՂԱՆԱԿ. Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Հայաստանի տարածքում ապրիլի 27-30-ին սպասվում է...
Եղանակի տեսություն. օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի
Հայաստանի Հանրապետության տարածքում` մարզերում, ապրիլի 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շ...