Այլ

Եղանակի տեսություն. օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի

Lilit T. 1 րոպե 2,314 դիտում
Եղանակի տեսություն. օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի

Հայաստանի Հանրապետության տարածքում` մարզերում, ապրիլի 20-ի և 23-ի կեսօրից հետո, 21-22-ի գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Քամին հարավարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևանում ապրիլի 20-21-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 13-15մ/վ արագությամբ։

Ապրիլի 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Մայրաքաղաքում ապրիլի 20–ի ցերեկը կլինի 27–29 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +19...+21 աստիճան։

Ի դեպ որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի:




Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250