Պահածոների արտադրամասը թողարկել է վտանգավոր սննդամթերք. մանրամասներ
Ինչպես արդեն տեղեկացվել է, իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիմքով, կասեցվել է «Հայրենյաց Բարիքներ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ:
«Ստուգման ընթացքում նմուշներ են վերցվել առկա պատրաստի արտադրանքից և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:
Ստացված արդյունքներով՝ «տոմատի մածուկ Эко Солт» 1կգ (արտադրված 06.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ Браво» 1կգ (արտադրված 12.12.2023թ, պիտանիության ժամկետը 3 տարի), «տոմատի մածուկ MG» 560գր (արտադրված 10.02.2024թ, պիտանիության ժամկետը 3 տարի) նմուշները «մեզոֆիլային կլոստրիդիաներ (բացառությամբ C Botulinium-ի և (կամ) C. Perfringens-ի) և սպոր առաջացնող ջերմասեր (թերմոֆիլային) աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Տեսչական մարմնի կողմից նշված խմբաքանակների համար տրվել է «Արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին» կարգադրագիր»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը
Ապրիլի 11-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սոթք և Ակունք գյուղերի բնակիչ 2 տղա...
Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել
Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել և գրել.«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունե...