Աղբավայրում հայտնաբերել են 31 հատ ուսումնական հակատանկային ական
Այսօր՝ ապրիլի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին խոշորացված համայնքի Շահումյան վարչական շրջանի աղբավայրում հակատանկային ականներ կան: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Հաղորդվում է, որ սակրավորները հայտնաբերել են 31 հատ ուսումնական հակատանկային ական, որոնց մի մասը պետք է ոչնչացվի, մի մասն էլ եղել է խոտանված:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ահազանգով ժամանել է նաև փորձաքրեագետը:

Նմանատիպ հոդվածներ
ՔԱՐՏԵԶ. Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման
Վարչապետի աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է «Արմենպրես»-ի գրավոր հարցեր...
Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «2024 թվականի հունիս 1-ից Վրաստանում արտասահմանցիների համար պարտադիր կդառնա կյանքի և առողջությա...
Նիկոլ Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել
Փաշինյանը ոսկեպարցիների հետ հանդիպումից լուսանկարներ է հրապարակել և գրել.«Այսօր այցելել եմ Ոսկեպար, որտեղ հանդիպում ունե...
ՊՆ խոսնակը` «Ուրալի» վթարից տուժած զինծառայողների առողջական վիճակի մասին
Սյունիքի մարզում «Ուրալ» մակնիշի մեքենայով զինծառայողների ձորն ընկնելուց հետո ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի...