Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կրկնակի կստուգի վերջերս Բաքվում կայացած մրցաշարի սկանդալային մենամարտը
Իտալիայի ըմբշամարտի ֆեդերացիայի հայտարարած բողոքից հետո Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) կրկնակի կստուգի վերջերս Բաքվում կայացած մրցաշարի մենամարտը, հաղորդում է La Repubblica թերթը։
Մրցաշարում, որտեղ եզրափակիչ անցածները ստացել են Փարիզի օլիմպիադայի ուղեգրեր, ազատ ոճի ըմբիշ Ֆրանկ Չամիզոն, որը ներկայացնում է Իտալիան 74 կգ քաշային կարգում, կիսաեզրափակիչում հանդիպել է ադրբեջանցի ըմբիշ Թուրան Բայրամովի հետ։
Մենամարտի ավարտին 5 մրցավարներ իտալացու օգտին են հանդես եկել, բայց մրցավարական կոլեգիայի նախագահը չեղարկել է նրանց որոշումը՝ հաղթանակը շնորհելով ադրբեջանցուն։
Հանդիպումից հետո ֆեդերացիան կուսումնասիրի նաև Չամիզոյի հայտարարությունն այն մասին, որ մրցաշարում իրեն 300 հազար դոլար են առաջարկել պարտության համար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայացքների մենամարտ» Արմեն Ծառուկյանի և Չարլզ Օլիվեյրայի միջև՝ կայանալիք մրցաշարից առաջ
Խառը մենամարտերի մարզիկներ Արմեն Ծառուկյանն ու Չարլզ Օլիվեյրան այսպես ասած «հայացքների մենամարտ» են անցկացրել Լաս Վեգասո...
Արթուր Ալեքսանյանը UWW-ի դասակարգման աղյուսակի առաջատարն է
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը...
Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Թաիլանդում օլիմպիական ուղեգիր վաստակեց։ Թաիլանդի...
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցում. Եվրոպայի առաջնություն
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջ...