Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են գրանցում. Եվրոպայի առաջնություն
71 կգ քաշային Գուրգեն Մադոյանն ու 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Սերբիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Մադոյանը առավելության է հասել հունգարացի Ռոմեո Բուզայի նկատմամբ, իսկ Մանասյանը ուժեղ է գտնվել սլովակ Դավիդ Միխալեկից։
Նախօրեին հաղթանակ էր տոնել նաև 60 կգ քաշային Արթուր Սահակյանը։
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 21-ին, Հայաստանն ունի 5 մասնակից:
57 կգ քաշային Արթուր Բազեյանի առաջին մրցակիցը լեհ Յակուբ Կրզպիտն է:
67 կգ քաշում Արարատ Հարությունյանը կմրցի կրկին Լեհաստանից Մատեուշ Գրեյբերի հետ:
86 կգ քաշային Համլետ Հարությունյանի անդրանիկ մրցակիցը սլովակ Յոզեֆ Կոստուրն է:
63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանն ուժերը կչափի հունգար Ռիչարդ Կովացկու հետ:
Իսկ 71 Գուրգեն Մադոյանի երկրորդ մրցակիցը Չեռնոգորիայից Ստեֆան Սավկովիչն է:
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունից արդեն իսկ դուրս են մնացել Վախթանգ Հարությունյանը, Ռաֆայել Հովհաննիսյանը և Դավիթ Չալոյանը:


Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Մելքոնյանը՝ Հայաստանի՝ մինչև 10 տարեկան պատանիների չեմպիոն
Շախմատի ֆեդերացիան հրապարակել է հերթական հաղթանակաների մասին տեղեկություն: Դավիթ Մելքոնյանը դարձավ 2024 թվականի Հայաստան...
Հայ շախմատիստները Հնդկաստանում կմասնակցեն աշխարհի առաջնությանը
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ հունիսի 2-ից 13-ը Հնդկաստանի Գանդինագար քաղաքում կանցկացվի 2024 թվականի շ...
Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է հաղթանակն Ա Սերիայում։ «Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք մտանք պա...
Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց
Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող ճանաչվեց Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-ր...