Հասարակություն

Ինչ եղանակ է սպասվում սեպտեմբերի առաջին շաբաթը

Ինչ եղանակ է սպասվում սեպտեմբերի առաջին շաբաթը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․ Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով։…

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի գրառումը․


Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը սեպտեմբերի առաջին շաբաթը կանխատեսվում է նորմայից ցածր 1-3 աստիճանով։


Կանխատեսումները՝ ըստ Եղանակի միջնաժամկետ կանխատեսումների Եվրոպական կենտրոնի (ECMWF):


Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի առանձին շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում, հնարավոր է` կարկուտ տեղա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։


Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։


Օդի ջերմաստիճանը մինչև օգոստոսի 31-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։


Այսօր գիշերը և կեսօրից հետո և գիշերը կարճատև անձրև և ամպրոպ է կանխատեսվում նաև Երևանում։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում (18-23մ/վրկ)։ Մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +29–ից +31, գիշերը` +17-ից +19 աստիճանի սահմաններում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250