Սամվել Մարտիրոսյանը գրառում է արել

iPhone ունեցող ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ իրենց սարքերը հարձակման են ենթարկվել՝ վարակվել են Pegasus լրտեսող ծրագրով կամ դրանք վարակելու փորձ է արվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է մեդիափորձագետ, ՏՏ անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։


Apple-ը նոր երջանկության նամակներ ա ուղարկել, եթե ստացել եք, ուրեմն ձեզ վարակել են, կամ անհաջող, բայց փորձել են վարակել Pegasus-ով։


Սամվել Մարտիրոսյանը Apple-ից նման նամակներ ստացած քաղաքացիներին խորհուրդ է տվել կապվել իր հետ, նաև ներկայացրել է հոդված այն մասին, թե ինչ է պետք անել նման դեպքում։


Հավելենք, որ սա առաջին անգամ չէ, որ ՀՀ քաղաքացիները Apple-ից նման բովանդակությամբ նամակ են ստանում։


Նշենք, որ Pegasus-ը սովորաբար օգտագործվում է վարակելու համար կարևոր տեղեկություններ ունեցող կամ կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդկանց հեռախոսները։