Իրանի կողմից Իսրայելին հարվածներն անխուսափելի են. դա կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Bloomberg
ԱՄՆ - ն ակնկալում է, որ Իրանը հարված կհասցնի Իսրայելին։ Դեռևս պարզ չէ, թե արդյոք դա նոր պատերազմի սկիզբ կդառնա Մերձավոր Արևելքում, գրում Է Bloomberg-ը:
Իրանի կամ նրա պրոքսի ուժերի կողմից Իսրայելի ուղղությամբ խոշոր հրթիռային հարվածները կամ անօդաչուների հարձակումները անխուսափելի են, հետեւում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների ստացած հետախուզական տվյալներից, հաղորդում Է Bloomberg-ը:
Հարվածի թիրախները, ամենայն հավանականությամբ, կդառնան ոչ թե քաղաքացիական, այլ Իսրայելի ռազմական և կառավարական օբյեկտները։ Հարձակումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, ենթադրում են գործակալության զրուցակիցները:
Արևմտյան հետախուզությունները չեն կարծում, որ հարձակումն անպայման տեղի կունենա Լիբանանի կողմից, որտեղ ուժեղ են Թեհրանի հիմնական վստահված ուժ համարվող իրանամետ «Հըզբոլլահ» խմբավորման դիրքերը:
Դեռևս պարզ չէ ՝ Իրանի կամ իրանամետ ուժերի հարվածը պատճառ կդառնա ավելի լայնածավալ և երկարատև պատերազմ սկսելու համար, թե այն կհաջողվի զսպել, ասում է գործակալության զրուցակիցներից մեկը:
Նշվում է նաև, որ Brent տեսակի նավթի համաշխարհային էտալոնն այս նորություններից հետո թանկացել է ավելի քան 1 տոկոսով և գերազանցել բարելի դիմաց 90 դոլարի նշագիծը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...
Փաշինյանը նշել է` 44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկը որն էր
44-օրյա պատերազմի ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ բանակը չգիտի կողմնորոշվել: ԱԺ-ում նման հայտարարություն հայտարարե...
4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում
NEWS.am-ի տեղեկություններով՝ 4 զինծառայողի կյանք խլած վթարը տեղի է ունեցել Մեղրիում։Զոհերի և վիրավորների մեջ կան և՛ պայմ...
ՀՀ ՊՆ-ն` Ադրբեջանի հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե ապրիլի 12-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմա...