Փաշինյանը որոշել է գնացքով շրջայց իրականացնել. «Հրապարակ»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկող շաբաթ պատրաստվում է աշխատանքային շրջայց իրականացնել գնացքով։ Շրջայցի մեկնարկը տրվելու է Նորագավիթ կայարանից՝«Հարավկովկասյան երկաթուղու» տնօրինության էլեկտրագնացքով։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանը դադար է առնելու Սպանդարյան կայարանում, որտեղ աշխատանքների հետ կապված դիտարկումներ ունի։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Ըստ խոսակցությունների՝ գնացքով շրջայց իրականացնելու վարչապետի նպատակը երկաթուղայինների աշխատանքին հետևելն է, կայարանների վիճակին ծանոթանալը։
Փաշինյանի այցին «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատակիցները երկու շաբաթ է՝ պատրաստվում են։ Ներկում-թարմացվում են կայարանների էլեկտրասյուների հենակները, թարմացվել է նաւ էլեկտրագնացքը, որով Փաշինյանը շրջագայելու է։
Նշենք, որ «ՀԿԵ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է։2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր՝ «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «ՀԿԵ» ՓԲԸ-ին կառավարմանը հանձնելու մասին։ Համաձայն պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
ՀԻՇԵՑՈՒՄ. Այսօրվանից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները
Այսօրվանից` ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներըՀիշե...