ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում ՌԴ 2 քաղաքացի կոտրել են սրճարանի դռան ապակիները. հայտնի է պատճառը
Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Քոչարյան փողոցում գործող «МЯТА LOUNGE» սրճարանի ապակյա դուռը կոտրել են և ներսում վիճաբանություն է տեղի ունենում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, նշված վայրից խուլիգանություն և գույքի դիտավորյալ վնասում կատարելու կասկածանքով ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխվում 2 քաղաքացու:
Նրանք Հայաստանի և ՌԴ քաղաքացիներ՝ Արարատի մարզի բնակիչ 36-ամյա Վահե Հ-ն և Գեղարքունիքի մարզի բնակիչ 34-ամյա Լևոն Կ-ն են:
Բերման ենթարկվածները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են ոչ սթափ, իսկ Վահե Հ.-ն կասկածվում է ապակին կոտրելու մեջ:
Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանել են նրանով, որ Ռուսաստանի Դաշնությունից վերադարձել են Հայաստան, սրճարանի վերևի հարկերից մեկում բնակվում են ու սրճարանի աղմուկը խանգարում է իրենց անդորրը:






Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...
ՀԻՇԵՑՈՒՄ. Այսօրվանից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները
Այսօրվանից` ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներըՀիշե...