Գեղանիստ-Երևան ավտոճանապարհի կամրջով երթևեկությունը դադարեցվել է, հորդորում են օգտվել այլ ճանապարհից
Այսօր ավելի վաղ հայտնել էինք Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի մասնակի փլուզման մասին։
Փլուզման հետևանքով կամրջի երթևեկությունը դադարեցվել է։
Auroranews-ին Ճանապարհային դեպարտամենտից հայտնեցին,որ կամուրջը մարզային նշանակության ճանապարհի մի մասին է:
Արարատի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել․
«Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Տ-2-15 «/Տ-2-13/ (Գեղանիստ) – Գետափնյա – Ղուկասավան – Դարակերտ (Տ-2-3)» մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+400 հատվածի՝ Հրազդան գետի կամուրջը մասնակի վնասման հետևանքով ժամանակավորապես փակ է, ինչի հետևանքով հորդորում ենք օգտվել այլընտրանքային ճանապարհներից։
Նշենք, որ այս պահին ընթացքի մեջ է կամրջի հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը»,- ասվում է հաղորդագրության մեջ։