ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բացահայտվել է առանց ակցիզի ծխախոտ և կեղծ օղի վաճառելու դեպք
Ապրիլի 1-ին Վաղարշապատի ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Էջմիածնում գտնվող ձկնամթերքի վաճառքի մի կետի պահեստում 49-ամյա սեփականատերը պահում և իրացնում է անակցիզ ծխախոտ:
Տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանները մեկնեցին վաճառակետ: Բացատրական աշխատանքից հետո վաճառակետի տերն ընդունեց, որ պահեստում պահում է ոչ միայն անակցիզ ծխախոտ, այլև կեղծ օղի:
Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ հայտնաբերվեցին օղին էլ, 2420 տուփ տարատեսակ ծխախոտն էլ:
Տղամարդը հայտնեց, որ ծխախոտը գնել է անծանոթ մեկից: Նաև հայտնեց, որ օղին ու ծխախոտը ձեռք էր բերել վաճառելու նպատակով:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել
Երևանում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում հատվեց 300 մանրատերև թեղի: Փոխար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է ծնելիության խթանման ծրագրեր
ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է բնակության պայմանների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Կիևյան-Հալաբյան խաչմերուկում քաղաքացիները կարգավորում երթևեկությունը
Երևանի Կիևյան-Հալաբյան խաչմերուկում խցանումից խուսափելու համար` քաղաքացիները դուրս են եկել իրենց մեքենաներից և փորձ...