ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Անհատ ձեռնարկատեր Խորեն Յուզբաշյանին պատկանող հացի արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի մարզային կենտրոնի տեսուչները հայտնաբերել են մի շարք սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ (Արագածոտնի մարզ, գ․ Արագած):
Մասնավորապես՝
- հացի արտադրամասի պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ նյութերից, որոնք կարելի է լվանալ և ախտահանել,
- չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը,
- բացվող ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների, չեն ունեցել սանիտարական գրքույկներ։
Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։




Նմանատիպ հոդվածներ
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
Ինչ անել այն դեպքում, եթե ՌԴ միգրացիոն որոշ կետերում ձեզնից պահանջում են կլոր կնիքի առկայությունը
Ավելի վաղ հայտնել էինք ՀՀ ՆԳՆ-ն անդրադարձը, որը վերաբերում էր ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի...
ՀԻՇԵՑՈՒՄ. Այսօրվանից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչները
Այսօրվանից` ապրիլի 5-ից ուժի մեջ են մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի բաղադրիչներըՀիշե...
Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով. Մովսես գյուղի վարչական նախկին ղեկավար
Ադրբեջանցիները խոշոր տրամաչափի զինատեսակով են կրակել Մովսես գյուղի վրա։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավո...