ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում արտահերթ ընտրությունների պահանջով մեծ ցույց է տեղի ունեցել
Երուսաղեմում Կնեսետի (խորհրդարանի) շենքի մոտ տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ Իսրայելում արտահերթ ընտրություններ անցկացնելու և Գազայի հատվածում պատանդներին շուտափույթ ազատ արձակելու պահանջով, հայտնում է Kan ռադիոն։ Ynet պորտալը նշում է, որ սա հրեական պետության ամենամեծ բողոքն է Գազայում պատերազմի սկզբից ի վեր՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակումից հետո։
The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ Քնեսեթում հավաքվել է ավելի քան 100 հազար մարդ։ Պորտալի տվյալներով՝ նրանք խորհրդարանի համալիրի մոտ «տասնյակ վրաններ» են խփել՝ բողոքի ակցիան ամբողջ շաբաթվա ընթացքում շարունակելու մտադրությամբ։
The Jerusalem Post-ը նշում է, որ Երուսաղեմում եւս մի քանի ցույցեր են տեղի ունեցել պատանդների շուտափույթ ազատման եւ արտահերթ ընտրությունների անցկացման կարգախոսով։ Դրանցից մեկը տեղի է ունեցել վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի մոտ և համընկել նրա մամուլի ասուլիսի հետ։ Բացի այդ, տասնյակ ակտիվիստներ սկսել են փակել քաղաքի երկու թաղամասերի ճանապարհները, որից հետո ոստիկանությունն այդ գործողությունները հայտարարել է անօրինական և հատուկ տեխնիկա օգտագործել՝ ցուցարարներին ճանապարհից դուրս հանելու համար։ Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնել է, որ Երուսաղեմում հասարակական կարգը խախտելու համար մեկ անձ բերման է ենթարկվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հրապարակել է պետության մասին տեսաշարի 3-րդ հատվածը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զրույցներ պետության մասին» շարքում անդրադարձել է պետության հենասյուներից մեկին՝ տարածքին, ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչո՞ւ չհարձակվեն». Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Հայաստանում չի քննարկվում որևէ գյուղ որևէ մեկին հանձնելու հարցը. «Մենք հիմա ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե Թուրքիան հարձակվի, չեմ կարծում, որ ռուս սահմանապահները մեզ պաշտպանեն. Ալեն Սիմոնյան
Հայաստանի համար դա արդեն որոշված թեմա է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սահմանադրության հեղինակը պետք է լինի ժողովուրդը». Փաշինյան
Սահմանադրության ոչ թե տեքստի, այլ բովանդակության հեղինակը պետք է լինի ժողովուրդը։ Այս մասին տեսանյութում ասում է ՀՀ...