Adidas-ը հրաժարվել է Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստների վրա օգտագործել 44 համարը
Գերմանական Adidas ընկերությունը հրաժարվել է Եվրո-2024-ի շրջանակում 44 թիվն օգտագործել Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի համազգեստների վրա: Նախկինում սոցցանցերի օգտատերերը նկատել էին, որ մարզաշապիկի վրա թվի դիզայնի պատճառով այն բավականին նման է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական աշխատավորական կուսակցության՝ ՍՍ-ի (Schutzstaffel) սիմվոլիկային: Փոխանցում է kommersant.ru-ն։
Գերմանիայի ֆուտբոլի ասոցիացիան հայտարարել է, որ Գերմանիայի հավաքականի ոչ մի խաղացող չի կրի 44 համարը, քանի որ Գերմանիայի հավաքականի բոլոր խաղացողները Եվրոպայի առաջնությունում կրում են 1-ից 23 համարներ։
«Մենք հնարավորինս արագ կարգելափակենք 44 համարը։ Adidas-ում աշխատում են մարդիկ մոտ 100 երկրից և մեր ընկերությունը պարտավորվում է խթանել բազմազանությունն ու ներառականությունը: Որպես ընկերություն՝ մենք ակտիվորեն դեմ ենք այլատյացությանը, հակասեմականությանը, բռնությանը և ատելությանը բոլոր ձևերով»,- Bild-ին ասել է Adidas-ի ներկայացուցիչ Օլիվեր Բրյուգենը:
Նմանատիպ հոդվածներ
Մասիմիլիանո Ֆարիսը՝ Հենրիխ Մխիթարյանի մասին
Միլանի «Ինտերի» գլխավոր մարզչի օգնական Մասիմիլիանո Ֆարիսը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի մասին: Այս...
Հայտնի է, թե որ ֆուտբոլիստն է Դանի Ալվեսի համար գրավ վճարել
Մադրիդի «Ատլետիկոյի» հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը օգնել է բրազիլացի ֆուտբոլիստ, «Բարսելոնայի» նախկին պաշտպան Դանի Ա...
Երևանը՝ եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք. «Բարսելոնան» և «Սպորտինգը» կգան Հայաստան
Մայիսի սկզբին Երևանը կդառնա եվրոպական ֆուտբոլի մայրաքաղաք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արման Ծառուկյանը` հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքի մասին
ММА-ի հայազգի ռուսաստանցի մարզիկ Արման Ծառուկյանը մեկնաբանել է UFC -ի մրցաշարում հանդիսատեսի հետ իր ծեծկռտուքը՝ նշելով,...