ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից
Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից: Հայտնում է ՆԳՆ ՓԾ-ն:
Մարտի 29-ին, ժամը 14։03-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից Սարավան գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է գետում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 143-րդ կմ-ի մոտակայքում՝ Արփա գետից, դուրս են բերել «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Հ․)։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վրաերթ` Բաղրամյան 21 հասցեում. կա տուժած
Վրաերթ Երևանի Բաղրամյան 21 հասցեում: Նման ահազանգ է սատացել Auroranews-ը:Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ վրաերթի ենթարկ...
«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մարդկանց օգնած Կարեն Ենգիբարյանը մահացել է շմոլ գազի ազդեցությունից
«Կրոկուսի» ահաբեկչության նկատմամբ անտարբեր չմնացած Կարեն Ենգիբարյանը, որն օգնել է մարդկանց փրկվել, մահացել է շմոլ գազի ա...
Crocus City Hall-ում կատարվածի հետևանքով վիրավորների թիվը աճել է
Մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը հասել է 360-ի։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գետը դուրս է եկել ափերից և հեղեղել քաղաքի մի մասը. Ղազախստան
Ղազախստանի Ակտոբեում Սազդի գետը դուրս է եկել ափերից և հեղեղել քաղաքի մի մասը: Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները...