Զելենսկին խոստովանել է, որ առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կպարտվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստովանել է, որ Ուկրաինան կկորցնի հակամարտությունը, եթե չստանա ԱՄՆ օգնությունը, նրան գրեթե հրետանի չի մնացել։
Հարցազրույցի ընթացքում, որի հատվածները հրապարակվել են ալիքի կայքում, թղթակիցը Զելենսկիին հարցրել է, թե արդյոք նա դեռևս հավատարիմ է մեկ ամիս առաջ արտահայտված կարծիքին, որ առանց Վաշինգտոնի կողմից օգնության նոր փաթեթ հատկացնելու Կիևը կպարտվի։ «Ճիշտ է»,- ասել է Ուկրաինայի նախագահը։ «Մի՞թե դա այդքան պարզ է»: - մանրամասնել է թղթակիցը։ «Ուկրաինան կպարտվի, բայց դա հեշտ չէ»,- պատասխանել է Զելենսկին։
Նա նշել է, որ Ուկրաինային հրետանի գրեթե չի մնացել։ «Ռուսաստանն օգտագործում է այդ [ամերիկյան օգնության ձգձգումը] 100 տոկոսով, ոչ թե 50 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Մեզ գրեթե հրետանի չի մնացել»,- հավելել է նա։
Միաժամանակ Զելենսկին կարծիք է հայտնել, որ իրադրությունը ճակատում կարող է վատթարանալ Կիևի համար արդեն մայիս-հունիս ամիսներին։ «Մայիս-հունիս ամիսներին սպասու՞մ եք ռուսական մեծ հարձակման։ - հարցրեց թղթակիցը: «Ես այդպես եմ կարծում», - պատասխանել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-ից 22։10-ն ընկած ժամանակ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական ԶՈւ-ի անկանոն կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ
Անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն:Ի լրում...
Ադրբեջանի ԶՈՒ-ն հրաձգային զենքից կրակ է բացել ՀՀ դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում, Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ադրբեջանական կողմից արձակված անկանոն կրակի հետևանքով վնասվել է Տեղ գյուղի տներից մեկի պատուհանը․ ՆԳՆ
Ի լրումն ՀՀ ՊՆ հաղորդագրության, ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 7-ին, ժամը 00։30-ից 1։00 ընկած ժ...