ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումներին․ Մեթյու Միլլեր
Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերն՝ ի պատասխան լրագրողի հարցին, որ ադրբեջանական կողմի պնդմամբ՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ սպասվող հանդիպումը ներառական չէ և կարող է դրդել Հայաստանին ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն այս հանդիպումից հետո կկիսեն պատասխանատվությունը հետագա հնարավոր էսկալացիայի համար։
«Ես ակնհայտորեն չէի համաձայնի այդ մեկնաբանություններին։ Այս հանդիպման առանցքում տնտեսական դիմակայությունն է, որը կօգնի Հայաստանին դիվերսիֆիկացնել իր առևտրային գործընկերությունները և հասցեագրել մարդասիրական կարիքները։ Ես չեմ կարողանում հասկանալ, թե դա ինչպե՞ս կարող է հանգեցնել էսկալացիայի կամ անհանգստացնել աշխարհի որևէ մի երկրի»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է․ Զախարովա
Ապրիլի 5-ին նախատեսված Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը անհանգստություն է առաջացնում Մոսկվայի մոտ, քանի որ Վաշինգտոնն ու Բրյու...
Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթն անօրինական է․ Շահրամանյանի հարցազրույցը՝ Le Figaro-ին
Մեր տվյալներով՝ այսօր օկուպացված Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 10 կամ 11 հայ է մնացել։ Այս մասին ֆրանսիական Le...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ կազմակերպությանը Հայաստանի մասնակցության սառեցման մասին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտնել է, որ Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում քարտուղարության աշխ...