Հայտնի են ֆուտբոլի Եվրո-2024 առաջնության ուղեգրեր նվաճած երկրները

Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի 2024թ. առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճած բոլոր մասնակից երկրները: Այս մասին հայտնում է Chempionat.com-ը։


Հունիսի 14-ից հուլիսի 14-ը Գերմանիայում կայանալիք Եվրո 2024 թվականի առաջնության ուղեգիր են նվաճել Վրաստանը, Լեհաստանը և Ուկրաինան:


Մարտի 26-ին Վրաստանի և Հունաստանի հավաքականների միջև շատ լարված է անցել։ Խաղն ավարտվել է 3:2 հաշվով՝ հօգուտ Վրաստանի, ինչի արդյունքում էլ Վրաստանն ուղեգիր է նվաճել։


Եվրո-2024 ամբողջական կազմի A խմբում ընդգրկվել են Գերմանիան, Շոտլանդիան, Հունգարիան, Շվեյցարիան։ B խմբում Իսպանիան, Խորվաթիան, Իտալիան և Ալբանիան են։ K խմբում են Սլովենիան, Դանիան, Սերբիան, Անգլիան։ Լեհաստանը, Նիդերլանդները, Ավստրիան և Ֆրանսիան D խմբում են, Բելգիան, Սլովակիան, Ռումինիան, Ուկրաինան՝ E խմբում։ F խմբում են Թուրքիան, Վրաստանը, Պորտուգալիան և Չեխիան։


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։


Քաղաքականություն