Սպորտ
Իսպանական ակումբը հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով
Julya
РБ Спорт-ի տեղեկություններով՝ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ամռանը կարող է տեղափոխվել Իսպանիա։ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ժիրոնան»: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Նախկինում լրատվամիջոցները հայտնում էին ֆուտբոլիստի նկատմամբ «Յուվենտուսի» և եվրոպական այլ թիմերի հետաքրքրության մասին։
Ըստ աղբյուրի՝ իսպանական ակումբն ակտիվորեն հետևում է Սպերցյանի ելույթներին։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 19 խաղում Էդուարդ Սպերցյանը խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
23-ամյա հայ կիսապաշտպանը «Կրասնոդարի» սան է։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի են ֆուտբոլի Եվրո-2024 առաջնության ուղեգրեր նվաճած երկրները
Julya
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը
Julya
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք՝ թուրքական ֆուտբոլային ակումբի երկրպագուների և մյուս ակումբի ֆուտբոլիստների միջև
Julya
Հենրիխ Մխիթարյանը խաղաշապիկը նվիրում է հայոց եռագույնով կանգնած երկրպագուին
Julya
Ավելին Սպորտ բաժնից
Կիլիան Մբապեն կկարողանա մասնակցել «Բավարիայի» դեմ պատասխան խաղին
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարած ճանաչել Ծառուկյանի լիազորությունները
Արթուր Դավթյանը` աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր
Արթուր Ավետիսյանը` բացարձակ գավաթակիր
5.0