Սպորտ
Հենրիխ Մխիթարյանը խաղաշապիկը նվիրում է հայոց եռագույնով կանգնած երկրպագուին
Իտալիայի առաջնության 30-րդ տուրի «Ինտեր» - «Էմպոլի» (2:0) հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտեցել է տրիբունային և խաղաշապիկը նվիրել հայոց եռագույնով երկրպագած ֆուտբոլասերին։ Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջը հրապարակել է այդ դրվագի լուսանկարը։
«Խաղադաշտից հեռացած վերջին ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն էր, ով իր խաղաշապիկը նվիրեց տրիբունայում կանգնած հայ երկրպագուին»,-ասվում է Իտալիայի Ա Սերիայի թվիթերյան էջի հրապարակման մեջ։
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր 84 րոպե։
«Ինտերը» 79 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում գտնվող «Միլանից» առաջ է 14 միավոր։


Նմանատիպ հոդվածներ
Էդուարդ Սպերցյանը նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում է
Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը
Հայտնի են ֆուտբոլի Եվրո-2024 առաջնության ուղեգրեր նվաճած երկրները
Առաջիկա 3 տարվա համար 14 զանազան սպորտային միջոցառում ենք հյուրընկալելու. Կարեն Գիլոյան
Ավելին Սպորտ բաժնից
Պիկֆորդը՝ Մեսսիի մասին. «Նրան կանգնեցնելը բավարար չէ»
Մեսսին պահպանել է ԱԱ-ի լավագույն ֆուտբոլիստի առաջին տեղը
Հալանդը նշել է, թե ում է ցանկանում տեսնել չեմպիոնի կարգավիճակում
5.0