Հասարակություն
Այսուհետ ՀՀ-ում եղանակի, սպասվող վտանգավոր երևույթների մասին կարող եք իմանալ զանգահարելով կարճ հեռախոսահամարի
Edita
Այսուհետ հանրապետությունում տվյալ և հաջորդ օրվա եղանակի կանախատեսումները, սպասվող վտանգավոր երևույթների վերաբերյալ նախազգուշացումները կարող եք ստանալ՝ զանգահարելով Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսահամարներից և բոլոր բջջային օպերատորներից 1-86 կարճ հեռախոսահամարին: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Հիշեցնենք, որ 1-86 կարճ համարով եղանակի կանխատեսման ավտոմատ հաղորդման ծառայությունը գործել է դեռևս 2009-2016թթ., որից կարողանում էր օգտվել միայն Երևան քաղաքի ազգաբնակչությունը։ Համաձայն վիճակագրության օրական ստացվում էր միջինում մոտ 2000, տարեկան մոտ 750.000 զանգ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ հոդվածներ
Կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը վեճով սկսվեց․ ծնողների նկատմամբ սանկցիա կիրառվեց
Edita
Մոսկվա-Երևան ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել «Զվարթնոցում». ինչո՞ւ էր ընդհատվել չվերթը
Edita
Ավիաընկերությունից հերքում են՝ ինքնաթիռը տեխնիկական խնդիրներ չունի. մանրամասներ՝ Մոսկվա-Երևան չվերթից
Edita
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Զգուշացե՛ք, խարդախություն է. ոստիկանություն
Edita